«Արմավիան» հայտարարել է նոր տարանցիկ չվերթների մասին

PanARMENIAN.Net - «Արմավիա» հայկական ավիաընկերությունը հայտարարել է Ալմա-Աթա, Մինսկ, Թել-Ավիվ եւ Վիեննա քաղաքներ տարանցիկ չվերթներ սկսելու մասին: Ավիաընկերությունը Թբիլիսի օրական երկու չվերթ է իրականացնում` ցերեկը եւ երեկոյան, եւ իր ուղեւորներին առաջարկում է օգտվել այդ չվերթից վերոհիշյալ քաղաքներ տարանցիկ չվերթների համար:



Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին հաղորդեց «Արմավիա» ընկերության մամլո քարտուղար Նանա Ավետիսյանը, Հայաստանից մեկնող ուղեւորներին կառաջարկվի մեկնել Թբիլիսի, որտեղից հնարավորություն կունենան մեկնել վերոհիշյալ քաղաքներ: «Արմավիա» ավիաընկերությունն օրական երկու չվերթ է կատարում Թբիլիսի, եւ ուղեւորները խնդիրներ չեն ունենում ժամանակի եւ չվերթների համադրման առնչությամբ», - ասել է մամլո քարտուղարը:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---