Այսօր մեկնարկել են աշխարհագրության, պատմության եւ կենցաբանության կենտրոնացված քննությունները

PanARMENIAN.Net - Այսօր Հայաստանում մեկնարկել են կենտրոնացված քննությունները 3 առարկաներից` «Աշխարհագրություն», «Ընդհանուր պատմություն», «Կենսաբանություն» առարկաներից



14 քննական կենտրոնում քննություն էր հանձնում այս եւ նախորդ տարիների 2765 շրջանավարտ։



ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը քննությունների ընթացքին հետեւում էր քննական երկու խոշոր` ԵՊՀ-ում եւ ՀՊՃՀ-ում գտնվող կենտրոններում, որտեղ, ընդհանուր առմամբ, քննություն էր հանձնում 632 դիմորդ։



«Մեր խնդիրն այսօր գործընթացը սահմանված բոլոր ընթացակարգերի պահպանմամբ կկազմակերպումն է, եւ վստահեցնում եմ, որ խստորեն հետամուտ ենք լինելու դրան։ Արդյունքում, գիտելիք ունեցող բոլոր դիմորդները պետք է իրենց տեղն ունենան մեր բուհերում»,- ասաց ԿԳ նախարար Ա. Աշոտյանը։ Մինչ քննությունների մեկնարկը նա զրուցեց քննությանը մասնակցող շրջանավարտների եւ նրանց ծնողների հետ՝ նշելով, որ քննական գործընթացում հաջողության հասնելու երաշխիքը գիտելիքն է եւ կենտրոնացումը՝ դրանք լավագույնս դրսեւորելու համար։



Այս տարի եւս հայ հանրությունը հատուկ հետաքրքություն է դրսեւորում բուհական քննություններին։ «Ես այս ուշադրությունը կարեւոր ու անհրաժեշտ եմ համարում։ Կրթության հանդեպ մեր ազգը միշտ էլ պահանջկոտ է եղել։ Սակայն կցանկանայի, որ այդ ուշադրության կենտրոնը փոքր-ինչ փոխվեր՝ դեպի բուհերի ավարտական քննություններ։ Բոլորս հասկանայինք եւ կարեւորեինք այն արդյունքը, որ տալիս են մեր բուհերը։ Ու հանրությանն ավելի հետաքրքրեր, թե ինչ որակի մասնագետներ ենք մենք պատրաստում»,- ասաց ԿԳ նախարարը։



Քննական առաջին օրվա արդյունքները պաշտոնապես կհրապարակվեն 5 օրվա ընթացքում, իսկ մինչ այդ` քննական թեստերին եւ ճիշտ պատասխաններին կարելի է ծանոթանալ ՀՀ ԿԳՆ, ԳԹԿ կայքերում եւ կրթական պորտալում։
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---