ՀԱՅ ԵՎ ԹՈՒՐՔ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԸ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՆ ՍԱՀՄԱՆԻ ԲԱՑՄԱՆ ԽՆԴԻՐԸ

PanARMENIAN.Net - Հայ եւ թուրք դիվանագետները քննարկում են սահմանի վերաբացման եւ երկու երկրների միջեւ առեւտրային հարաբերությունների բարելավման խնդիրները, որոնք ընդգրկված են Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարներ Վարդան Օսկանյանի եւ Իսմայիլ Ջեմի առաջիկա հանդիպման օրակարգում: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, այսօր այս մասին գրել է «Turkish Daily News» թերթը: Վկայակոչելով տեղեկացված աղբյուրներ` թերթը նշում է, որ երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հերթական հանդիպումը կկայանա Ստամբուլում` Սեւծովյան Տնտեսական Համագործակցության Կազմակերպության գագաթաժողովի շրջանակներում: «Turkish Daily News»-ը գրում է, որ հայ եւ թուրք դիվանագետները պայմանավորվել են թույլ չտալ տեղեկատվական «արտահոսքեր» մինչեւ բանակցությունների ավարտը:

Լրատվության արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---