Հովիկ Աբրահամյանն ընդունել է Սիրիայի արտգործնախարար Ուալիդ Մուալլիմին

PanARMENIAN.Net - Այսօր Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Երեւանում աշխատանքային այցով գտնվող Սիրիայի Արաբական Հանրապետության արտաքին գործերի նախարար Ուալիդ Մուալլիմին: Ողջունելով իր բարձրաստիճան հյուրին` Հայաստանի խորհրդարանի խոսնակը նշեց, որ հայ ժողովուրդն անկեղծ եւ ջերմ բարեկամական զգացմունքներ է տածում Սիրիայի ժողովրդի հանդեպ: Նա շեշտեց, որ մենք երախտապարտ ենք Հայոց ցեղասպանության հետեւանքով առաջին աշխարհամարտին հաջորդած տարիներին իրենց հայրենիքից զրկված հայ փախստականներին Սիրիայում ապաստան տրամադրելու համար:



Զրուցակիցները բարձր գնահատեցին երկկողմ քաղաքական հարաբերությունների մակարդակը եւ իրենց գոհունակությունը հայտնեցին այդ առթիվ: Նրանք, այնուամենայնիվ, նշեցին, որ անհրաժեշտ է զարգացնել միջխորհրդարանական շփումները` օգտագործելով երկուստեք գոյություն ունեցող բարեկամության պատգամավորական խմբերը եւ օրենսդիրների փոխադարձ այցելությունները: Օգտվելով հանդիպման առիթից` Աբրահամյանը խնդրեց նախարար Մուալլիմին Սիրիայի խորհրդարանի նախագահին փոխանցել իր ջերմ ողջույնները:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները նաեւ քննարկեցին տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր:
 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---