Սփյուռքահայ գործարարները հորդորել են Փաշինյանին հրապարակել այն բառերի ցանկը, որոնք նրան «նյարդայնացնում են»

Սփյուռքահայ գործարարները հորդորել են Փաշինյանին հրապարակել այն բառերի ցանկը, որոնք նրան «նյարդայնացնում են»

PanARMENIAN.Net - Մի խումբ սփյուռքահայ գործարարներ բաց նամակով դիմել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ կոչ անելով հրապարակել այն բառերի, արտահայտությունների «ցանկը, որոնք նյարդայնացնում են նրան և որոնք կարող են հանգեցնել ազատազրկման», հայտնում է Yerkir.am-ը։

«Աշխարհի ամենահարուստ և ամենաազդեցիկ հայը՝ Սամվել Կարապետյանը, ավելի քան 30 տարի հարյուր միլիոնավոր դոլարներ է նվիրաբերել Հայաստանում իրականացվող բարեգործական նախագծերին: Եվ հիմա, Ձեր անձնական հանձնարարությամբ, նա կալանավորվել է, և սկսվել է նրա ակտիվների ազգայնացման գործընթացը: Պատճառը, ինչպես մենք հասկանում ենք, ընդամենը Հայ եկեղեցու պաշտպանության համար նրա արտաբերած խոսքերն են. «Մենք հարցերը կլուծենք մեր ձևով»:

Մենք՝ մեր պատմական հայրենիքից դուրս ապրող և մեր համեստ խնայողությունները Հայաստանում բիզնես նախագծերում ներդրած ձեռնարկատերերն ու գործարարները, մեղմ ասած, շփոթված ենք: Եվ, անկեղծ ասած, սկսում ենք անհանգստանալ թե՛ մեզ համար, թե՛ մեր ներդրումների համար:

Մենք պարբերաբար այցելում ենք Հայաստան և, հանցագործություն կատարելուց խուսափելու համար, խնդրում ենք Ձեզ շտապ կարգով հրապարակել այն բառերի, արտահայտությունների ցանկը, որոնք արգելված են օրենքով Հայաստանում կամ որոնք նյարդայնացնում են ձեզ՝ այդպիսով դառնալով վտանգավոր կամ անցանկալի օգտագործման համար: Մենք հատկապես հետաքրքրված ենք նրանցով, որոնք կարող են հանգեցնել ազատազրկման կամ գույքի կորստի: Նախապես շնորհակալություն ենք հայտնում Ձեր ըմբռնման և աջակցության համար:

Նամակը ստորագրել են Արսեն Բեյբուրթյանը (Փարիզ, Ֆրանսիա), Մարկ Փոթիկյանը (Մասաչուսեթս, ԱՄՆ), Ռոբերտ Կետիկյանը (Միլան, Իտալիա), Քրիստոֆեր Բալաջյանը (Դորտմունդ, Գերմանիա), Հակոբ Մակունցը (Մոսկվա, Ռուսաստան), Դավիթ Ջրպեշյանը (Կրասնոդար, Ռուսաստան), Պատրիկ Սուվարյանը (Ժնև, Շվեյցարիա), Արմեն Բաղդասարյանը (Սոֆիա, Բուլղարիա)։

Հունիսի 18-ին Սամվել Կարապետյանը կալանավորվել է երկու ամսով և տեղափոխվել «Արմավիր» ՔԿՀ` ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալnւն ուղղված հրապարակային կոչի համար։

Դրանից մի քանի ժամ առաջ Կարապետյանը հանդես էր եկել Հայ Առաքելական եկեղեցուն աջակցող հայտարարությամբ․«Ես մեր եկեղեցու, մեր ժողովրդի կողքին եմ: Ինչքան էլ փորձեն սևացնել, ոչ մի էլեկտրական ցանց... թքած ունեմ իրենց վրա էլ, իրենց էլցանցի վրա էլ: Ամեն ինչ լավ է լինելու, ժողովուրդը մեկ է իր խոսքն ասելու է, իրենք հասկանալու են, որ սխալվեցին»։

Ի պատասխան Փաշինյանը գրել էր․ «Պոռնկաբարո «հոգևորականներն» ու նրանց պոռնկաբարո «բարեգործներն» ինչո՞ւ են ակտիվացել։ Ոչինչ՝ նորից կպասիվացնենք։ Ընդ որում՝ ընդմիշտ»: Ավելի ուշ նա հավելել է, որ ՀԷՑ–ը պետք է պետականացվի և շատ արագ։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---