Արամ Ա կաթողիկոսը կմասնակցի Աստանայում կայանալիք միջկրոնական գագաթնաժողովին![]() 11 հուլիսի 2025 - 10:23 AMT PanARMENIAN.Net - Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա Վեհափառ Հայրապետը ստացել է Ղազախստանի իշխանությունների հրավերը՝ մասնակցելու 2025 թվականի սեպտեմբերի 17-18-ին Աստանայում կայանալիք համաշխարհային միջկրոնական գագաթնաժողովին, հայտնում է «Փաստինֆոն»։ Հայրապետին այս գագաթնաժողովին մասնակցելու հրավերը փոխանցվել է հունիսի 9-ին, երբ Ղազախստանի դեսպան Ռասուլ Ժումալին այցելել է Նորին Սրբությանը Լիբանանում և անձամբ հանձնել է պաշտոնական հրավերը։ Հանդիպման ընթացքում դեսպանը նշել է իր ցանկությունը՝ շարունակելու համագործակցությունը Ղազախստանի պետության և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության միջև, հատկապես միջկրոնական նախաձեռնությունների շրջանակում։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |