Etihad Airways-ը նոյեմբերից չվերթեր կիրականացնի Աբու Դաբի–Երևան ուղղությամբ

Etihad Airways-ը նոյեմբերից չվերթեր կիրականացնի Աբու Դաբի–Երևան ուղղությամբ

PanARMENIAN.Net - Etihad Airways ավիաընկերությունը նոյեմբերից չվերթեր կիրականացնի Աբու Դաբի–Երևան և հակառակ ուղղությամբ։ Այդ մասին ասվում է ավիաընկերության ֆեյսբուքյան պաշտոնական էջում։

Ավիաընկերությունը նոյեմբերից թռիչքներ կիրականացնի 7 նոր ուղղություններով։

Etihad Airways-ը Արաբական Միացյալ Էմիրությունների պետական ավիաընկերությունն է։

Հուլիսի 14-ին Wizz Air ավիաընկերությունը հայտնել է, որ սեպտեմբերի 1-ից դադարեցնում է Աբու Դաբիի ուղղությամբ թռիչքները՝ «Մերձավոր Արևելքում անկայուն իրավիճակի պատճառով»։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---