ԲԴԽ նախկին նախագահ Վարդազարյանը դատապարտվել է 1․6 տարվա ազատազրկման![]() 8 օգոստոսի 2025 - 11:27 AMT PanARMENIAN.Net - ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանը մեղավոր է ճանաչվել և դատապարտվել է 1․6 տարվա ազատազրկման՝ պաշտոնեական դիրքը չարաշահելու և արդարադատության ընթացքին միջամտելու համար։ Հակակոռուպցիոն դատարանում, նախագահությամբ դատավոր Վահե Դոլմազյանի հրապարակվել է Վարդազարյանի գործով դատավճիռը, հայտնում է Panorama.am-ը։ Դատարանը Վարդազարյանին մեղավոր է ճանաչել 2021 թվականին ուժի մեջ մտած Քրեական օրենսգրքի 486-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված արարքը կատարելու համար՝ արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը միջամտելը՝ պաշտոնական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով։ Վարդազարյանին նշանակվել է մեկ տարի վեց ամիս ազատազրկման պատիժ, իսկ որպես լրացուցիչ պատիժ՝ երկու տարի ժամկետով արգելք է դրվել տեղական և պետական ինքնակառավարման մարմիններում կամ դրանց կառույցներում պաշտոն զբաղեցնելու վրա։ Մինչ դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը, նրա նկատմամբ կիրառված խափանման միջոցը՝ չհեռանալու մասին ստորագրությունը, պահպանվել է անփոփոխ։ Ըստ մեղադրական եզրակացության, Ռուբեն Վարդազարյանի դեմ մեղադրանք է առաջադրվել այն հիմքով, որ նա, 2019 թվականի հուլիսի 19-ից ղեկավարելով Բարձրագույն դատական խորհուրդը և հանդիսանալով դատական իշխանության մարմնի ղեկավար պաշտոնատար անձ, կատարել է իր լիազորություններին չհամապատասխանող գործողություններ։ Մասնավորապես, պաշտոնից բխող հեղինակությունն օգտագործելով՝ նա միջամտել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անդրանիկ Սիմոնյանի կողմից արդարադատության իրականացման գործընթացին։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |