Տարածքների վերադարձի մասին փաստաթուղթը բանակից լավ կապահովի ԼՂՀ անվտանգության երաշխի՞քը

PanARMENIAN.Net - ՀԱԿ ներկայացուցիչ, «Հանրապետություն» կուսակցության Քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը մամլո ասուլիսին հայտարարեց, որ Ղարաբաղյան հիմնախնդիրը չի լուծվի այնքան ժամանակ, քանի դեռ Երեւանի եւ Բաքվի հասարակությունը չի հրաժարվել «Ղարաբաղը մերն է» ձեւակերպումից:



«Հայաստանը չի կարող դառնալ անկախ երկիր, քանի դեռ չեն կարգավորվել հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական հարաբերությունները: Հայաստանը ստեղծված իրադրության մեջ գոյատեւելու համար ռեսուրսներ չունի: Մեր երկրում տնտեսական զարգացում է հարկավոր»,- հայտնել է Սուրեն Սուրենյանց: Նա վստահ է, որ հարցը կարող է լուծվել միայն փոխադարձ զիջումների դեպքում: «Եթե պետք լինի հանձնել Արցախյան պատերազմում ազատագրած տարածքները եւ փոխարենը ստանալ անվտանգության երաշխիք, հայկական կողմը պետք է գնա այդ քայլին»,- հայտնել է նա:



PanARMENIAN.Net ի թղթակցի այն հարցին, թե ով է հանդես գալու որպես այդ անվտանգության երաշխավոր, Սուրենյանցը հայտնեց իր վստահությունը, որ տարածքների վերադարձման մասին Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ստորագրված փաստաթուղթն էլ հենց կդառնա ԼՂՀ անվտանգության երաշխավորը: «Այդ փաստաթուղթը կարող է առավել հաստատապես ապահովել ԼՂՀ անվտանգության երաշխիքը, քան ուժն ու լարված իրադրությունը»,- նշել է նա:



ԼՂՀ հռչակվել է 1992թ. սեպտեմբերի 2-ին: ԼՂՀ Սահմանադրության համաձայն, Հանրապետության անվտանգության երաշխավորը օրենքով ընտրված իշխանություններն ու ԼՂՀ նախագահն են: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանների պաշտպանությունը, տարածքային ամբողջականությունն ու անձեռնմխելիությունն ապահովում են ԼՂՀ Զինված Ուժերը: Մինչեւ ԼՂՀ պետական տարածքի ամբողջականության վերականգնումն ու սահմանների ճշտումը, հասարակական իշխանությունն իրականացվում է փաստացիորեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության ներքո գտնվող տարածքում, որն իր մեջ ներառում է 7 շրջաններից բաղկացած անվտանգության գոտին:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---