Եթե նույնիսկ Թուրքիան բարեփոխումներ անցկացնի, ԵՄ դռները փակ են նրա համար

PanARMENIAN.Net - Թուրքիան պետք է լրջորեն զբաղվի հիմնարար բարեփոխումներով մարդու իրավունքների, խոսքի ազատության եւ ազատ արտահայտվելու ոլորտում: Այդ մասին հայտարարել է ԵՄ ընդլայնման հարցերով ԵՄ կոմիսար Օլլի Փենը: Նրա խոսքերով, Թուրքիան պետք է օրենք ընդունի արհմիությունների մասին` հիմք ընդունելով նմանատիպ կազմակերպությունների միջազգային չափորոշիչները, եւ այդ օրենքը պետք է ընդունվեր երեք տարի առաջ: «Անկարան խոստացել էր դա անել հունվարին, հետո` ապրիլին: Մենք մինչեւ այժմ սպասում ենք այդ օրենքին»,- ասել է Փենը, նշելով, որ դա պատճառ կարող է հանդիսանալ, որով բանակիցները չեն կարող անցում կատարել հաջորդ փուլին, որում քննարկվելու է հատուկ քաղաքականության հարցը:



Թուրքիայում հարցումների արդյունքները ցույց են տվել, որ ազգաբնակչության մեծամասնությունը կարծում է, որ ԵՄ-ն իր ընտանիք չի ընդունի Թուրքիային, եթե նույնիսկ Թուրքիան ընդառաջ գնա ԵՄ բոլոր քաղաքական եւ տնտեսական պահաջներին, գրում է Hurriyet-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---