Բերքլի, Սթենֆորդ, Visa ինովացիոն կենտրոն և շատ ավելին․ Բացառիկ հնարավորություն Հայաստանի 10 ուսանողի համար![]() 13 օգոստոսի 2025 - 18:11 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի տարբեր բուհերի 10 ուսանող Ամերիաբանկի և Visa ընկերության համատեղ իրականացրած «Իմ Հայաստան, իմ ապագա» ուսանողական մրցույթի արդյունքում այս ամռանը հնարավորություն ունեցավ մեկնելու ԱՄՆ և Բերքլիի համալսարանում մասնակցելու կարճաժամկետ կրթական ծրագրի: Կրթական ծրագրի շրջանակում ուսանողները մասնակցել են դասախոսությունների աշխարհի լավագույն համալսարանների ցանկում ընդգրկված Բերքլիում, շրջայց կատարել Սթենֆորդի համալսարանում, մասնակցել ինտերակտիվ դասընթացների և իրականացրել խմբային աշխատանքներ: Նրանք նաև հյուրընկալվել են աշխարհի խոշորագույն տեխնոլոգիական ընկերություններում և Visa-ի ինովացիոն կենտրոնում: Հայաստանի պետական և մասնավոր բոլոր բուհերի ուսանողների համար Ամերիաբանկի և Visa-ի կողմից իրականացված այս մրցույթն անցկացվել է «Իմ Ամերիա, իմ Հայաստան» նախագծի շրջանակում: Մրցույթի նպատակն էր բացահայտել և խրախուսել ակտիվ, Հայաստանի ապագայի հանդեպ սրտացավ, ճկուն միտք և պայծառ գաղափարներ ունեցող ուսանողներին։ Բացի Բերքլիի համալսարանում ուսանողական կարճաժամկետ ծրագրի մասնակցության 10 ուղեգրից, ուսանողները «Իմ Հայաստան, իմ ապագա» մրցույթի շրջանակում մրցում էին նաև 160 կրթաթոշակի և Ամերիաբանկի կողմից «Իմ Հայաստան, իմ ապագա» խորագրով 3 լավագույն նախագծերի ֆինանսավորում ստանալու համար: Բերքլիի կրթական ծրագրին մասնակցած ուսանողները Երևան վերադառնալուց հետո կիսվել են իրենց տպավորություններով: Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |