Երեւանում բացվել է գերմանական ծաղրանկարների ցուցահանդես

PanARMENIAN.Net - Հունիսի 5-ին Հայաստանի Գրողների միությունում տեղի է ունեցել գերմանացի նկարիչների ծաղրանկարների ցուցահանդեսի բացում: Հայաստանում Գերմանական մշակույթի շրջանակներում Գերմանիայի դեսպանատունը հայ հասարակությանն է ներկայացրել գերմանացի չորս նկարիչների աշխատանքները:



Ցուցահանդեսին ներկայացված են ավելի քան 30 աշխատանքներ արեւմուտքում հայտնի թերթային ժանրով:

Ցուցահանդեսը կավարտվի հունիսի 9-ին: Նույն օրը տեղի կունենա հանդիպում գերմանական ծաղրանկարների լավագույն հեղինակներից մեկի` «Frankfurter Allgemeine Zeitung» թերթի խմբագիր եւ գրող Մարկ Դեգենսի հետ:



Գերմանական ծաղրանկարները հունիսի 10-14-ը ներկայացվելու են Գյումրիի գրողների տանը:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---