Հայաստանը բարձրացնում է միջնակարգ եւ բարձրագույն կրթության որակը

PanARMENIAN.Net - Համաշխարհային բանկը Հայաստանին տրամադրում է 25 մլն դոլար վարկ «Կրթության որակ եւ համապատասխանություն» երկրորդ ծրագրի համար: Այդ մասին հունիսի 5-ին պայմանագիր են կնքել ՀԲ երեւանյան գրասենյակի ղեկավար Արիստոմենե Վարուդակիսը եւ ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը:



Այս վարկն ուղղված է ուսումնական ծրագրերի կատարելագործմանը, առաջնային ուսումնական հաստատություններ ընդունվելու համար երեխաների նախապատրաստմանը եւ եվրոպական կրթական համակարգում հայկական բարձրագույն կրթության ինտեգրմանը, ինչը հնարավոր կդառնա Հայաստանում կրթության մրցունակության բարձրացման հաշվին:



Ծրագրի շր֊ջա֊նա֊կներում կբա֊րե֊լավ֊վի մո֊տա֊վո֊րա֊պես 8,750 ե֊րե֊խա֊նե֊րի պատ֊րաստ֊վա֊ծու֊թյու֊նը միջ֊նա֊կարգ կր֊թու֊թյուն ստա֊նա֊լու հարցում, իսկ 140 խո֊ցե֊լի հա֊մայնք֊նե֊ր կօգտ֊վեն նա֊խադպ֊րո֊ցա֊կան կր֊թու֊թյան ո֊րա֊կի բա֊րե֊լավ֊մանն ուղղ֊ված նպա֊տա֊կային դրա֊մաշ֊նորհ֊նե֊րից:



Կշա֊րու֊նակ֊վի բո֊լոր դպ֊րոց֊նե֊րը ժամ֊անա֊կա֊կից տեխ֊նո֊լո֊գի֊ա֊նե֊րով զինելու, հե֊ռա֊վոր շր֊ջան֊նե֊րի ա֊վե֊լի քան 400 դպ֊րոցներ ին֊տեր֊նետ կապով ապահովելու եւ այդ տեխ֊նո֊լո֊գի֊ա֊նե֊րը ու֊սու֊ցման բա֊րե֊լա֊վմանը ծառայեցնելուն ուղղված օ֊ժան֊դա֊կու֊թյուն:Բարձրագույն կրթության ոլորտում կատարվող բարեփոխումների շարքում նախատեսվում է ստեղծել համալսարանական կրթության կառավարման ինտեգրացիոն համակարգ, որը նպաստելու է բարձրագույն կրթության մակարդակի բարձրացմանը:
 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---