Երեւանում տեղի կունենա ժամանակակից դասական երաժշտության համերգաշար

PanARMENIAN.Net - Հունիսի 8-10-ը Երեւանում տեղի կունենան երեկոներ` նվիրված ժամանակակից դասական երաժշտությանը: «21-րդ դարի հեռանկարներ» Միջազգային երաժշտական 10-րդ փառատոնի շրջանակներում Երեւանում ելույթ կունենան սոպրանո Թոնի Արնոլդը (ԱՄՆ), ջութակահար Մովսես Պողոսյանը (ԱՄՆ), կլարնետիստ Ֆիլիպ Օ'Քոնորը (ԱՄՆ) եւ Արթուր Ավանեսովը (Հայաստան):



Երեք օրերի ընթացքում Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը եւ «Ակումբում» կհնչեն Կոդալիի, Շոստակովիչի, Շարաֆյանի, Բրիտվիստլայի, Բարտոկի, Ավանեսովի եւ Մեսսիաենի ստեղծագործությունները:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---