Երեւանում հարգել են արցախյան պատերազմի ազատամարտիկների հիշատակը

PanARMENIAN.Net - Այսօր Երեւանում հարգել են Արցախի ազատագրման համար զոհված ազատամարտիկների հիշատակը: Միջոցառումներին մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներ, Շենգավիթի համայնքի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, որտեղից հայրենակիցներին օգնելու է շտապել կամավորականների ջոկատը:



Միջոցառման մասնակիցները զոհվածների հարազատների հետ միասին այցելել են Եռաբլուր, որտեղ ծաղիկներ են դրել զոհվածների շիրիմներին, այնուհետեւ հարգել են նրանց հիշատակը Շենգավիթի ազատամարտիկների հուշարձանի մոտ:



Մարտի ժամանակ Արցախի գյուղերից մեկի պաշտպանության ժամանակ, 1994թ. ապրիլի 21-ի լուսադեմին Շենգավիթի 1-ին ջոկատի 14 մարտիկներ ընկան հերոսի մահով` հակառակորդի հետ անհավասար մարտում: Նրանք հողի հանձնվեցին հունիսի սկզբին, երբ տեւական բանակցություններից հետո նրանց մարմինները հաջողվեց վերադարձնել հայրենիք:
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---