ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՇԱՐՈՒՆԱԿԵԼ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԵՏ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՄՈՒԼԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ

PanARMENIAN.Net - Հայաստանը պատրաստ է շարունակել երկխոսությունը Թուրքիայի հետ եւ հույս ունի, որ այն երկու երկրների հարաբերությունների կարգավորմանն ուղղված կոնկրետ տեղաշարժերի կհանգեցնի: Այդ մասին լրագրողներին է հայտարարել Հայաստանի նախագահի մամուլի քարտուղար Աշոտ Քոչարյանը: Նրա խոսքերով` Երեւանը միշտ հանդես է եկել Անկարայի հետ հարաբերությունների նորմալացման օգտին` առանց նախապայմանների: Դա, գտնում է նախագահի մամուլի քարտուղարը, թույլ կտա քննարկել ամենատարբեր հարցեր, «այդ թվում նաեւ վերջերս Թուրքիայի վարչապետի կողմից շոշափված հարցերը»:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---