Թուրքիան մտադիր է Հայաստանի հետ հարաբերությունները կառուցել «առողջ հարթությունում»

PanARMENIAN.Net - Թուրքիան մտադիր է Հայաստանի հետ հարաբերությունները կառուցել «առողջ հարթությունում» եւ դա անել այնպես, ինչպես արել է հարեւան մյուս երկրների հետ: Այդ մասին Անկարայում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն: «Դա մեր բոլորիս` Հայաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի, Վրաստանի եւ Ռուսաստանի ընդհանուր ապագան է, ինչպես նաեւ այն երկրների, որոնք կապված են տարածաշրջանի հետ: Մենք բոլորս պետք է ազնվություն ցուցաբերենք եւ խուսափենք երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացին վնասելու ընդունակ քայլերից», - հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը, հաղորդում է World Bulletin-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---