Հակաճգնաժամային հիմնադրամի ստեղծման մասին պայմանագիրը կստորագրվի Հայաստանի մասնակցությամբ

PanARMENIAN.Net - ՌԴ կառավարության ղեկավար Վլադիմիր Պուտինը կմասնակցի այսօր բացվող ԵվրԱսՏԸ-ի Միջպետական խորհրդի եւ մաքսային միության վարչապետների մակարդակով անցնող նիստերին: «Հիմնական ուշադրությունը կհատկացվի հակաճգնժամային հավաքական ջանքերին առեւտրի ու տնտեսական ոլորտներում»,-ասվում է ՌԴ կառավարության մամլո ծառայության հաղորդագրության մեջ:



Ենթադրվում է, որ Հակաճգնաժամային հիմնադրամի ստեղծման մասին պայմանագիրը կստորագրվի Հայաստանի մասնակցությամբ: Համաձայնությունն Եվրասիական բանկի հետ ենթադրում է հիմնադրամի միջոցների կառավարում, հիմնադրամը կսկսի գործել արդեն այս տարի:



Հիմնադրամի միջոցները կօգտագործվեն մասնակից երկրներին փոխառությունների եւ կայունացման վարկերի հատկացման համար, ինչպես նաեւ միջպետական ներդրումային նախագծերի համար: Ռուսաստանի բաժնեմասը կազմում է ստեղծվող հիմնադրամի կանոնադրական կապիտալի մեծ մասը` 10 մլրդ դոլարից 7,5 մլրդ-ն:



2009թ. նաեւ կսկսի աշխատել ԵվրԱսՏԸ-ի Բարձր տեխնոլոգիաների կենտրոնը:



Ակնկալվում է մի շարք փաստաթղթեր ընդունել ՌԴ-ի, Բելառուսի ու Ղազախստանի մասնակցությամբ մաքսային միության ստեղծման վերաբերյալ, որը կգործի 2010թ. հունվարի 1-ից: «Ակնկալվում է, որ առաջիկա միջոցառումները ԵվրԱսՏԸ-ի ու մաքսային միության ձեւաչափում կնպաստեն ինտեգրացիոն գործընթացների արագացմանն ու համաշխարհային ճգնաժամի ազդեցության բացասական հետեւանքների նվազեցմանն ուղղված համատեղ ջանքերին»,-ասվում է կառավարության մամլո ծառայությունում:



Մոսկվայում նախատեսվում է ՌԴ-ի եւ Բելառուսի վարչապետների հանդիպումը, որը կանցնի երկու երկրների սրված հարաբերությունների ֆոնի վրա, ինչը կապված է ՌԴ 500 անուն բելառուսական կաթնամթերքի ներմուծման արգելքի հետ:



ԵվրԱսՏԸ-ն միջազգային տնտեսական կազմակերպությունը, որի գործառույթները, կապված ընդհանուր արտաքին մաքսային սահմանների ձեւավորման, միասնական արտաքին տնտեսական քաղաքականության, սակագների, եւ ընդհանուր շուկայի այլ բաղադրիչների մշակման հետ: ԵվրԱսՏԸ-ում դիտորդի կարգավիճակ ունեն 2002թ. Մոլդովան ու Ուկրաինան, իսկ 2003-ից` Հայաստանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---