Հայաստանի նախագահը ողջունում է «France Telecom»-ի մուտքը հայկական շուկա

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է «France Telecom» (Orange ապրանքանիշ) ընկերության փոխնախագահ Օլաֆ Սվանտեին եւ «Orange Հայաստան» ընկերության գլխավոր տնօրեն Բրունո Դյուտային: Երկրի նախագահը ողջունել է նոր օպերատորի մուտքը հայկական շուկա եւ համոզվածություն հայտնել, որ այս իրադարձությունը նոր մակարդակի վրա կբարձրացնի հայ-ֆրանսիական տնտեսական հարաբերությունները եւ տնտեսության այլ ոլորտների զարգացման համար հիմք կհանդիսանա: Այդ մասին հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը:



Հայաստանի նախագահը նաեւ նշել է, որ երրորդ օպերատորի մուտքը շուկա կհանգեցնի ծառայությունների բազմազանության, մրցակցության մեծացման, նոր ներդրումների, ինչպես նաեւ նոր աշխատատեղերի ստեղծման: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ կառավարությունը պատրաստ է ըստ ամենայնի աջակցել խնդիրների լուծմանը, որոնք կարող են առաջանալ ընկերության գործունեության ընթացքում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---