ԱՀԿ-ը պատրաստվում է հայտարարել A(H1N1) գրիպի պանդեմիան սկսելու մասին

PanARMENIAN.Net - A(H1N1) նոր հարուցիչը շարունակում է իր երթը երկրագնդով մեկ: Մինչեւ հունիսի 9-ն Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) աշխարհի 73 երկրից պաշտոնական հաղորդագրություններ է ստացել A(H1N1) գրիպով վարակման 26563 դեպքի մասին`դրանցից 140-ը մահացու ելքով: ԱՀԿ-ը չի բացառում, որ շուտով որոշում կկայացվի անցնելու գրիպի դեմ պայքարի վեցերորդ փուլին: Այդ փուլի հայտարարումը նշանակում է, որ սկսվել է համաշխարհային պանդեմիա:



Նոր հարուցիչը ոչ մի լուրջ փոփոխություն չի կրել: Այն շարունակում է զգայուն մնալ այսօր գոյություն ունեցող երկու հակավիրուսային դեղամիջոցի նկատմամբ: Ամենաարագ տեմպերով հարուցիչը տարածվում է կրտսեր տարիքային խմբում: Կանադայից հաղորդագրություն է ստացվել բնիկ ժողովուրդների համայնքներում հիվանդության լուրջ դեպքերի մասին:



Ներկայումս ԱՀԿ-ը զբաղվում է վեցերորդ փուլին անցնելուն պետությունների նախապատրաստմանը: «Վեցերորդ փուլին անցումը պարտադիր չի նշանակում, որ այդ հիվանդության ընթացքը բարդանում է: ԱՀԿ-ը կցանկանար խուսափել համաշխարհային պանդեմիայի հայտարարման այնպիսի անբարենպաստ հետեւանքներից, ինչպիսիք են առեւտրային էմբարգոները, ուղեւորությունների արգելումը, սահմանների փակումը, խոզերի սպանդը», - հայտարարել է ԱՀԿ գլխավոր քարտուղարի անվտանգության եւ շրջակա միջավայրի հարցերով օգնական Քեյջի Ֆուկուդան: Նա մտահոգություն է հայտնել, որ խուճապի արդյունքում շատ բուժհաստատություններ կարող են ծանրաբեռնվել:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---