Ֆրեզնոյում տեղի ունեցավ Hye festival առաջին հայկական փառատոնը

PanARMENIAN.Net - Շուրջ 4500 մարդ է մասնակցել Hye festival առաջին հայկական փառատոնին, որն այս շաբաթ տեղի է ունեցել Ֆրեզնո քաղաքում (Կալիֆորնիա, ԱՄՆ): Փառատոնի շրջանակներում քաղաքի բնակչությանը ներկայացվեց հայկական մշակությը: Միջոցառման ընթացքում, որն անցավ Ֆրեզնոյի քաղխորհրդի հովանու ներքո, հնչում էր հայկական երաժշտություն, իսկ հյուրերին մատուցվում էր հայկական խորոված: «Ֆրեզնոյում ապրում են շուրջ 60 հազար հայեր: Ֆրեզնոյի հայկական համայնքը քաղաքի ամենախոշոր համայնքներից մեկն է, հենց այդ պատճառով էլ մենք կազմակերպեցինք այդ միջոցառումը»,-հայտարարել է փառատոնի կազմակերպիչներից մեկը` Դիկո Չեքյանը, հաղորդում է kmph.com-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---