Հովհաննես Գալստյանի «Խճճված զուգահեռներ»-ի պրեմիերան կկայանա Մոսկովյան միջազգային կինոփառատոնի շրջանակներում

PanARMENIAN.Net - Մոսկովյան միջազգային կինոփառատոնի «Հեռանկարներ» մրցույթի շրջանակներում տեղի կունենա «Խճճված զուգահեռները» գեղարվեստական ֆիլմի համաշխարհային պրեմիերան: Ֆիլմի սցենարիստը, ռեժիսորն ու համապրդոյուսերը Հովհաննես Գալստյանը 95-րոպեանոց լիամետրաժ ֆիլմի ստեղծման համար ծախսել է վեց տարի: Ֆիլմը պատմում է երկու զուգահեռ կենսական հարթությունների մասին:



Հայ-նորվեգա-ֆրանսիական համատեղ ֆիլմի գլխավոր դերերում հանդես են եկել Սիրի Հելենե Մյուլլերը, Սերժ Ավեդիկյանը, Լորանս Ռիտտերը եւ Սոս Ջանիբեկյանը:



Հովհաննես Գալստյանը ծնվել է 1969թ. Երեւանում: 1995թ. ավարտել է Հայաստանի Մանկավարժական համալսարանի մշակույթի ֆակուլտետի կինոռեժիսուրայի բաժինը: Ավելի քան տաս կրթական հեռուստաֆիլմերի հեղինակ եւ պրոդյուսերը ստեղծել է մի քանի սցենարներ խաղարկային ֆիլմերի համար (որոնցից մեկը «Կուզ եւ թեւեր»-ն է, պարգեւատրվել է Հայաստանի Մշակույթի նախարարության պրեմիայով): Ռեժիսուրայում նա իր դեբյուտին ներկայացրել է «Ես համարձակվում եմ հիշել» կարճամետրաժ ֆիլմով (1993): 2005թ. հիմնադրել է Parallels Film Production LLC կինոընկերությունը: «Խճճված զուգահեռները» ֆիլմը Գալստյանի դեբյուտն է լիամետրաժ ֆիլմերի ռեժիսուրայում:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---