Մեդվեդեւին եւ Պուտինին հանձնելու են «Առատաձեռնության համար» մեդալներ

PanARMENIAN.Net - Պենզայի գեղարվեստական ուսումնարանի դասախոս, քանդակագործ Ալեքսանդր Խաչատրյանը մտադիր է Դմիտրի Մեդվեդեւին, Վլադիմիր Պուտինին եւ Պենզայի շրջանի նահանգապետ Վասիլի Բոչկարյովին «Առատաձեռնության համար» մեդալներ հանձնել, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:



Խաչատրյանն ինքնուրույն մշակել է բրոնզե մեդալների էսքիզները: Յուրաքանչյուր մեդալի մի կողմում լինելու է Նիկոլայ Սելիվերտսովի կիսադեմը, որը ղեկավարել է Պենզայի շրջանը 1867-1872-ը, հակառակ երեսին` «Առատաձեռնության համար» գրությունը:



Քանդակագործը նշել է, որ Նիկոլայ Սելիվերտսովը «միջոց չի խնայել քաղաքում արվեստի զարգացման համար» եւ հույս է հայտնել, որ նախագահը, վարչապետը եւ ներկայիս նահանգապետը կհետեւեն Սելիվերտսովի օրինակին:



Մեդվեդեւը եւ Պուտինը պետք է Պենզա այցելեն հուլիսի սկզբին. նրանք ժամանելու են սովորողների Սպարտակիադայի բացմանը:
 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---