«Ոսկե ծիրան» վեցերորդ կինոփառատոնը տեղի կունենա հուլիսի 12-19 Երեւանում

PanARMENIAN.Net - «Ոսկե ծիրան» վեցերորդ կինոփառատոնին, որը տեղի կունենա հուլիսի 12-19 Երեւանում, կներկայացվեն աշխարհի 40 երկրների կինեմատոգրաֆիստների 104 աշխատանքներ: Փառատոնի բացումը կնշանավորվի հանցագործ հայի դերում Ժան Ռենոյի մասնակցությամբ Լորեն Տյուելի «Առաջին շրջան» ֆիլմի ցուցադրությամբ: Ֆիլմի պրոդյուսերը հայտնի կինոգործիչ Ալան Թերզյանն է, որը երկար տարիներ գլխավորել է Ֆրանսիայի կինեմատոգրաֆիստների գիլդիան, ինչպես նաեւ «Սեզար» կինոակադեմիան:



Աֆռաջիկ փառատոնի շրջանակներում գլխավոր միջոցառումներից մեկը կդառնա Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի հայկական տարբերակի պրեմիերան: Այդ պրեմիերան նվիրված է Սերգեյ Փարաջանովի 85-ամյակին եւ ֆիլմի ստեղծման 40-ամյակին:



«Նռան գույնը» առաջին ֆիլմն էր, որով հայկական կինոմատոգրաֆիան հայտնի դարձավ ողջ աշխարհին, ուստի մենք որոշեցինք վարպետի հոբելյանը նշել հենց այդ ֆիլմի ցուցադրությամբ»,- ասել է «Ոսկե ծիրան» վեցերորդ կինոփառատոնի գեղարվեստական ղեկավար Սուսաննա Հարությունյանը:



Ստեղծված ավանդույթի համաձայն, փառատոնին մրցությաին ֆիլմերը կցուցադրվեն երեք կարգերում` միջազգային խաղարկային ֆիլմեր, փաստագրական եւ «Հայկական պանորամա»: Ոչ մրցութային ծրագրերի հետ մեկտեղ փառատոնի ժամանակ տեղի կունենան մի շարք երեւանյան պրեմիերաներ` Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի «Տետրո»-ն, Սերգեյ Սոլովյովի «Աննա Կարենինա»-ն եւ «Ասսա 2»-ը:



«Ոսկե ծիրան» վեցերորդ կինոփառատոնին կկայանա «Արված է Հայաստանում» ծրագիրը` նվիրված Հայաստանի Ազգային կինոկենտրոնի եւ «Հայկ» փաստագրական ֆիլմերի կինոստուդիայի կողմից ստեղծված կինոնորույթներին: Շաբաթվա մեջ վերջին երկու տարիների ընթացքում ստեղծված կինոժապավենները կներկայացվեն Կինոյի տանը:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---