Հեղինե Բիշարյան. Ժողովուրդն ինքն է մեղավոր անարդար ընտրությունների համար

PanARMENIAN.Net - Ամբողջությամբ վերցրած` Ավագանու խորհրդի ընտրությունները կարելի է «բավարար» գնահատել, այսօր տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է «Օրինաց երկիր» խորհրդարանական խմբակցության նախագահ Հեղինե Բիշարյանը: Նրա խոսքերով, այս ընտրություններում ինչպես միշտ նկատելի էր «հին ձեռագիրը». խախտումներ, կաշառքներ, կեղծիքներ: Չնայած խախտումներին` Հայաստանում ընտրությունների անցկացման որակը տարեցտարի բարձրանում է, նշել է Բիշարյանը:



«Չնայած նրան, որ «Օրինաց երկիրը հաղթահարել է ընդամենը 5 տոկոսանոց արգելքը, հավաքելով 20.106 ձայներ, բայց այդ ձայները գնված չէին»,- հայտարարել է Բիշարյանը, ընդգծելով, որ «Օրինաց երկիրը» հաջորդ ընտրություններին ավելի եռանդով է պատրաստվելու եւ կատարելագործելու է իր ռազմավարությունը: «Երեւանը Հայաստանը չէ, եւ դրանք ընդամենը ավագանու ընտրություններ են, մենք կշտկենք այն ամենը, ինչ զիջել ենք, եւ ինչը կխանգարի մեզ հաղթահարել 7 տոկոսանոց արգելքը»,- նշել է նա: Բիշարյանը նաեւ ավելացրել է, որ ընտրություններից առաջ հանդիպել է տարբեր միջազգային ներկայացուցիչների հետ, որոնք նրան պատմել են այն մասին, թե ինչպես են ընթանում ընտրություններն իրենց երկրներում եւ տեղ գտած խախտումների մասին:



«Աշխարհում արդար ընտրություն չի լինում: Եթե նախագահական ընտրությունների ժամանակ մենք խոսում էինք տարբեր շրջաններում խախտումների մասին, ապա այսօր մենք խոսում ենք 2-3 ընտրատեղամասերում խախտումների մասին: Պետք չէ վաճառել ապագան, ժողովուրդը վաճառել է իրեն 10-15 հազար դրամի համար»,- հայտարարել է Բիշարյանը` լրագրողներին մեղադրելով նրանում, որ նրանք չեն հրապարակել ընտրատեղամասերում կաշառքներ տալու փաստերը, որտեղ փողերը պարկերով են տարվել:



«Քաղաքական կոալիցիայի մեջ մտնող կուսակցությունների միջեւ համաձայնություն է ձեռք բերվել այն մասին, որ կաշառքներ չեն տրվելու, բայց դա այդպես չի եղել»,- ասել է Բիշարյանը, միաժամանակ հրաժարվելով անվանել այն կուսակցություններին, որոնց ներկայացուցիչները կաշառքներ են բաժանել: Նա նաեւ նշել է, որ ընտրողներին կաշառքներ տվել են նաեւ ընդդիմության ներկայացուցիչները:



«Պետք չէ խղճալ ժողովրդին, որովհետեւ նա ինքն է ընտրում իշխանություններին, ժողովուրդը ինքն է գնում ընտրատեղամասեր, որտեղ կաշառք է վերցնում»,- հայտարարել է «Օրինաց երկիր» խմբակցության նախագահը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---