Հայերն աշխարհի առաջին ազգերից մեկն են, որը ռազմական նպատակներով ձիերի բազմացմամբ է սկսել զբաղվել11 հունիսի 2009 - 21:20 AMT PanARMENIAN.Net - Հայերն աշխարհի առաջին ազգերից մեկն են, որը ռազմական նպատակներով ձիերի բազմացմամբ է սկսել զբաղվել. ապացույցները գտնվել են Շենգավիթի եւ Նոր Նավեր գյուղի տարածքում (Հայաստան) կատարված հնագիտական պեղումների արդյունքում:Այդ մասին այսօր` հունիսի 11-ին, մամլո ասուլիսին հայտնել է պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Հակոբ Սիմոնյանը: 2002-ից կատարվող պեղումների ընթացքում հնագետներին հաջողվել է պեղել յոթ թամբարաններ, որտեղ գտնվել են ձիերի ոսկորներ եւ պատկերներ: Հնագիտական գտածոները թվագրվում են մ.թ.ա 25-20-րդ դարերով, այսինքն այն շրջանով, երբ Հայաստանում արդեն հաստատվել էր պետականությունը: «Հավաքված տեղեկատվության հիման վրա մենք գտանք ոչ միայն այն բանի ապացույցները, որ հայերը առաջիններից են սկսել զբաղվել ձիաբուծությամբ, այլեւ նրանց շնորհիվ են աշխարհ եկել մի քանի նոր տեսակներ»,- ասել է Հակոբ Սիմոնյանը: Անցյալ տարիր «Հնագույն քաղաքակրթությունների եւ վաղ պետականության առաջացումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում Հայաստանի Մշակույթի նախարարությունը 31 միլիոն դրամ է հատկացրել; գումարի մեկ երրորդը կծախսվի Հայաստանի Հանրապետության տարածքում պեղումների շարունակման համար: Ուշագրավ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման Ամենաընթերցվողը բաժնում | Պուտինն ընդլայնել է առանց վիզայի ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից՝ հոկտեմբերի 10–ից Զբոսաշրջության ոլորտում կստեղծվի հավասար մրցակցային դաշտ՝ հյուրանոցային որակյալ ծառայությունների համար Շատերը միջին և միջինից ցածր են գնահատել կացության ծառայությունների հետ կապված հարցադրումները Viva-ն ամպային ծառայությունների աճող պահանջարկ է գրանցել Viva-ի ենթակառուցվածքները նոր են և համապատասխանում են միջազգային բոլոր ստանդարտներին ՔՊ վարչությունը մերժել է Արփի Դավոյանի թեկնածությունը արդարադատության նախարարի պաշտոնում Նրա՝ արդարադատության նախարար լինելուն դեմ է եղել վարչության գերակշիռ մասը |