Հայաստանն առաջնային նշանակություն է տալիս Ռուսաստանի հետ երկկողմ կապերի ամրապնդմանը

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է հայկական երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարիչ «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի նախագահ Վլադիմիր Յակունինին: Ընդգծելով հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունները, նախագահ Սարգսյանն ասել է. «Ռուսաստանին մենք համարում ենք մեր ամենահուսալի դաշնակիցը եւ երկկողմ կապերի հետագա ամրացմանը տալիս ենք առաջնահերթ նշանակություն»: Այդ առումով, ըստ նախագահի, տրանսպորտն ընդհանրապես, եւ երկաթուղային տրանսպորտը մասնավորապես, էական դեր ունեն:



Վլադիմիր Յակունինն իր հերթին նախագահ Սարգսյանին է փոխանցել ՌԴ կառավարության ղեկավար Վլադիմիր Պուտինի լավագույն բարեմաղթանքները` նշելով, որ Հայաստան այցի նախօրեին հանդիպել է նրա հետ: «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ղեկավարը շնորհակալություն է հայտնել ՀՀ նախագահին` երկրի տնտեսության համար երկաթուղու կարեւորութունն ըստ պատշաճի գնահատելու եւ ուշադրության կենտրոնում պահելու համար: Նա տեղեկացրել է, որ այսօր այցելել է երկաթուղային տրանսպորտի կարիքների համար նախատեսված արտադրանքի ցուցահանդես, որը կազմակերպել են Հարավկովկասյան երկաթգծի ղեկավարությունը եւ հայ գործարարները: «Ռուսական երկաթուղիներ» ընկերության նախագահ խոսքով` ներկայացված արտադրանքն արդեն իսկ օգտագործվում է Հարավկովկասյան երկաթգծում, ինչպես նաեւ Ռուսաստանում, քանի որ գին-որակ հարաբերակցությունը միանգամայն գրավիչ է: Բացի այդ, իրենց հիմնական սկզբունքն է ցանկացած աշխատանքում նախապատվությունը տալ տեղական արտադրողին:



Զրուցակիցները քննարկել են հայկական երկաթուղու ներկա վիճակը, զարգացման հեռանկարը, կոնցեսիոն պայմանագրով կողմերի ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը: Նրանք, մասնավորապես, անդրադարձել են երկաթուղու արդիականացման, շարժակազմերի, ռելսերի նորոգման, տեխնիկական վերազինման, գնացքների արագության ավելացման, ինչպես նաեւ ամենաօպտիմալ երթուղով կարճ ժամանակահատվածում եւ նվազագույն ծախսերով բեռնափոխադրումների կազմակերպման համակարգ ձեւավորելու հետ կապված ծրագրերին:



Վլադիմիր Յակունինին ասել է, որ վերջին շրջանում իրականացված աշխատանքը ընդհանուր առմամբ իրեն գոհացնում է, լուրջ քայլեր են ձեռնարկվել կառավարման արդյունավետությունը բարձրացնելու տեսանկյունից: «Ռուսական երկաթուղիներ» ընկերության նախագահը վստահեցրել է, որ ստանձնած ներդրումային պարտավորությունները լիովին կկատարվեն:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---