Արմեն Աշոտյան. Հայոց լեզվի ցածր միավորները միասնական քննություններում բացատրվում են տեստերի բարդությամբ13 հունիսի 2009 - 21:33 AMT PanARMENIAN.Net - Առաջին 10 օրվա ընթացքում ամենաբարձր միավորները գրանցվել են անգլերեն լեզվից, ամենացածր միավորները` հայոց լեզվից, որտեղ միջին ցուցանիշը 11,4 է, ինչը երկու միավորով ցածր է անցյալ տարվա ցուցանիշից: Այդ մասին այսօր տեղի ունեցած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ գիտության եւ կրթության նախարար Արմեն Աշոտյանը: «Մայրենի լեզվի քննության ընթացքում գրանցված ցածր միավորները բացատրվում են տեստերի բարդությամբ: Հենց այդ պատճառով է, որ հայոց լեզվի միասնական քննությանը մասնակցածներից ամենաբարձ միավորներ են ստացել ընդամենը 12 հոգի: Մինչդեռ անգլերեն լեզվի քննությանը մասնակցած դիմորդներից շուրջ 100 հոգի առավելագույն 20 միավոր է հավաքել»,-հայտարարել է Հայաստանի կրթության նախարարը: Ըստ Արմեն Աշոտյանի, նախարարության նպատակն է նվազագույնի հասցնել մարդկային գործոնը քննությունների ընթացքում, այդպիսով, ապահովելով առավելագույն օբյեկտիվություն, սակայն ներկայումս երկրի կառավարությունն ի վիճակի չէ ապահովել գործընթացի լիակատար համակարգչային ապահովումը: Այս տարի ՀՀ պետական միասնական քննությունն անց է կացվում երկու փուլով: Առաջինը մեկնարկել է հունիսի 2-ին, երկրորդը` բանակից զորացրվածների, օտարերկրյա քաղաքացիների եւ հարգելի պատճառով բացակայած դիմորդների համար: Ըստ ՀՀ գնահատման եւ թեստավորման կենտրոնի տվյալների, որ հրապարակել է գիտության եւ կրթության նախարարը, 15 առարկաներով միասնական քննություն անցկացնող դիմորդների թիվը Հայաստանում ու Լեռնային Ղարաբաղում կազմում է շուրջ 19 հազար 164 մարդ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |