Հայաստանի ավագ դպրոցների 600 ուսուցիչներ կմասնակցեն որակավորման բարձրացման դասընթացներին

PanARMENIAN.Net - Հայաստանի ավագ դպրոցների 600 ուսուցիչներ կմասնակցեն որակավորման բարձրացման դասընթացներին: Առաջին փուլը, որին կմասնակցեն 300 ուսուցիչներ երկրի տարբեր շրջաններից, այսօր մեկնարկել է Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում:



Հայաստանի ավագ դպրոցների որակավորման բարձրացման դասընթացները կազմակերպվել են մաթեմատիկայի, ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության, աշխարհագրության, պատմության, ինֆորմատիկայի ու հայոց լեզվի մասնագետների համար:



Դասընթացները մեկնարկել են ուսուցիչների որակավորման բարձրացմանը նվիրված խորհրդաժողովից, որին մասնակցել է ՀՀ կրթության ու գիտության նախարար Արմեն Աշոտյանը:



Ողջունելով մասնկիցներին` Աշոտյանը ասել է. «Բարձր որակավորում ունեցող ուսուցիչների բարեխիղճ աշխատանքը կարող է հիմք հանդիսանալ մեր երկրի հաջողության ու զարգացման համար: Դրանով է բացատրվում ավագ դպրոցների ուսուցիչների որակավորման բարձրացման կարեւորությունը»:



Խորհրդաժողովի երկրորդ փուլը կանցնի հուլիսի 6-21-ը:



«8 առարկաների մասնագետները կբաժանվեն 120 խմբերի եւ տեսական աշխատանքներից բացի, կկատարեն նաեւ գործնական աշխատանքներ, յուրաքանչյուր 15 դասաժամը մեկ թեստավորում անցնելով 20-միավորանոց համակարգով: 8 միավոր չհավաքած մասնակիցները կկարողանան երկրորդ անգամ մասնակցել թեստավորման»,-ասել է դասընթացների համակարգող Կարո Վարդանյանը:



Նրա խոսքերով, այս դասընթացները վարում են երկրի լավագուն մասնագետները, դասագրքերի հեղինակները, պրոֆեսորներ, ակադեմիկոսներ:
 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---