Հայ-թուրքական պատմաբանների հանձնածողովը թուրքական արկածախնդրություն է

PanARMENIAN.Net - Պատմաբանների հանձնաժողով ստեղծելու գաղափարը ցուցադրում է թուրքական դիվանագիտության ողջ արկածախնդրային եւ սպառնալից բնույթը, որը փորձում է պաշտպանել ԱՄՆ պետքարտուղարի տեղեկալ Ֆիլիպ Գորդոնը: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել է ANALITIKA.at.ua տեղեկատվական վերլուծական կենտրոնի փորձագետ-վերլուծաբան Դավիթ Դավթյանը: Նրա խոսքերով, այս ենթատեքստում անհրաժեշտ է պարզել` դա բարձրաստիճան պաշտոնյայի անձնական դիրքորոշում է, թե Վաշինգտոնի պաշտոնական դիրքորոշում: «Այդ հանձնաժղովի ստեղծման էությունն անտրամաբանական է ինչ-որ խնդիների եւ հարցերի լուծման տեսանկյունից, իսկ Հայաստանի եւ հայերի համար հակաբարոյական, ստորացուցիչ եւ վիրավորական է: Պետության հետ, որը Էրզրումի ամրոցի մուտքի մոտ տեղեկատվական ցուցանակ է դնում «5-րդ դարի թուրքական կառույց» գրությամբ», գրեթե ոչինչ չկա քննարկելու պատմամշակութային առումով: Հայտնի է այն փաստը, որ առաջին հայտնվելը, ավելի ճիշտ թուրքական ցեղերի ներխուժումը Հայաստան եւ Փոքր Ասիա վերաբերում է 11-րդ դարին, իսկ ցուցանակն, իր հերթին թուրքական պատմաբանության ֆունդամենտալ ցինիզմն է ներկայացնում, որն իրենից ներկայացնում է իրականության խեղաթյուրում: Նման կեղծիքներով թուրք պատմաբանները մեկնաբանում են այն ամենը, ինչ վերաբերվում է Հայաստանին եւ հայերին»,- նշել է Դավթյանը:



Փորձագետն ընդգծել է, որ այդպիսի մոտեցմամբ զարմանալի չէ, որ փաստաթղթերի հսկայական զանգվածում գիտության այդ կեղծ ծառաները չեն կարողանում տեսնել հայ ժողովրդի զանգվածային ոչնչացումը` Ցեղասպանությունը: «Գորդոնի արտահայտությունն ուղղակի ապշեցնում է իր բովանդակությամբ, քանի որ դեւեւս 1920-ի մայիսի 11-ին ԱՄՆ Կոնգրեսը N359 բանաձեւով որոշել է, որ Միջազգային հարաբերությունների հարցերով Կոնգեսի կոմիտեի հանձաժողովներում լսումների ժամանակ ներկայացնում են հայ ժողովրդի նկատմամբ կատարված չարագործությունների իրողությունը: Այսպիսով, հայերը ոչինչ չունեն պարզելու թուրք պատմաբանների հետ, երբ գլխավոր միջազգային ինստիտուտների մի ամբողջ շարք վաղուց իր հետազոտություններով եւ որոշումներով ճանաչել է Հայոց ցեղասպանության » փաստը: Իսկ Գորդոնի նման պաշտոնյաները, հայտարարելով համատեղ հետազոտությունների մասին, կասկածի տակ են դնում սեփական խորհրդարանի բանաձեւը եւ կուրորեն պաշտպանում են թուրք լոբբիստներին եւ նրանք արկածախնդրությունները: Այդ անզուսպ իրադարձություններն հաշվի առնելով` անհրաժեշտ է հարց տալ Հայաստանի ԱԳՆ-ին, թե իրականում Գորդոնը ճիշտ է ասել, որ «ճանապարհային քարտեզում» պատմաբանների համատեղ խումբ ստեղծելու մասին կետ գոյություն ունի, բայց հրապարակայնորեն չի հնչել: Եթե դա ճիշտ է, ապա ինչու ողջ հայ ժողովուրդն անտեղյակ է, իսկ ինչ-որ ամերիկայն պաշտոնյա գիտի, եւ դրանով ղեկավարվել են իշխանություններն այդ կետն ընդունելու հարցում: Հակառակ դեպքում ԱԳՆ-ը պետք է բացատրություններ պահանջի Վաշինգտոնից: Իսկ միլիոնավոր հայեր պետք է պարզեն, թե ինչի մասին է իրականում խոսքը գնում «ճանապարհային քարտեզում»,- ընդգծել է Դավիթ Դավթյանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---