Ադրբեջանական կողմը շարունակում է հրկիզումները շփման գծում

PanARMENIAN.Net - Հունիսի սկզբից Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի տարբեր հատվածներում պարբերաբար հրդեհներ են բռնկվում, որոնց հիմնական պատճառը ադրբեջանական կողմից լուսածրող գնդակներով արձակվող կրակոցներն են եւ Ադրբեջանի ԶՈՒ վերահսկողության տակ գտնվող տարածքների հրկիզումները, ինչի արդյունքում կրակն անցնում է ղարաբաղյան կողմը:



Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Փրկարար ծառայության տեղեկատվության համաձայն, համապատասխան հատվածներում շուրջօրյա հերթապահություն է սահմանվել, գործում են դաշտային հրշեջ-փրկարարական կետեր (հրշեջ մեքենաներով եւ մարտական հաշվարկով): Փրկարար ծառայության աշխատակիցներին օգնում են ԼՂՀ Պաշտպանության բանակի զինծառայողներն ու քաղաքացիական բնակչությունը: Համապատասխան միջոցառումներ են ձեռնարկվում հրդեհների տեղայնացման եւ մարման, ինչպես նաեւ դրանց կանխարգելման ուղղությամբ:



ԼՂՀ ղեկավարությունը ադրբեջանական կողմին կոչ է անում զերծ մնալ այնպիսի գործողություններից, որոնց արդյունքում անուղղելի վնաս է հասցվում շրջակա միջավայրին եւ վտանգվում է մարդկանց առողջությունն ու անվտանգությունը, հաղորդում է ԼՂՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---