Գագիկ Ծառուկյանը նոր շուկաներ է փնտրում հայկական ապրանքների արտահանման համար

PanARMENIAN.Net - «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի մամլո քարտուղար Խաչիկ Գալստյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ Գագիկ Ծառուկյանի երկօրյա այցի նպատակը նոր բարենպաստ շուկայի որոնումն է հայկական ապրանքների սպառման համար: «Այցի նպատակը նաեւ հայ-բելոռուսական հարաբերություններին նոր խթաններ հաղորդելն է, հայ գործարարների նախագծերը համակարգելը եւ այն գործարարներին աջակցելը, որոնք մտադիր են ներդրումներ կատարել արտասահմանյան շուկաներում»,- հատարարել է նա:



Մամլո քարտուղարի խոսքերով, երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը կազմում է 28 մլն դոլար, որոնցից Հայաստանից արտահանմանը պատկանում է միայն 4 միլիոնը, եւ այդպիսի անհավասարակշռությունը հավասարեցնելու անհրաժեշտություն կա երկու երկրների ապրանքաշրջանառության մեջ:



Խաչիկ Գալստյանն ընդգծել է, որ հունիսի վերջին սպասվում է Գագիկ Ծառուկյանի այցը Խորվաթիա, որը համանման նպատակ է հետապնդում` իրացման համար բարենպաստ շուկաների որոնում, իսկ հուլիսի վերջին Գագիկ Ծառուկյանն ընդունում է Բելոռուսից ժամանած գործարարների պատվիրակությանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---