ՀԿԵ շահագործման է հանձնել կորպորատիվ կայքը

PanARMENIAN.Net - Հունիսի 19-ին www.ukzhd.am հասցեով սկսել ` գործել «Հարավակովկասյան երկաթուղի» ՓԲԸ կորպորատիվ կայքը, հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը:



Հաղորդագրության համաձայն, կայքն ընդգրկում է Ընկերության գործունեությանը վերաբերող նյութերի լայն շրջանակ: Մասնավորապես, ընկերության կորպորատիվ կայքում կարելի է ծանոթանալ Հայաստանի երկաթուղային տրանսպորտի վերջին նորություններին, ուղեւորների եւ բեռնափոխադրումներին, տենդերների մասին տեղեկատվությանը, «Հայկական երկաթուղի» ՓԲԸ-ն «ՀԿԵ» ՓԲԸ ղեկավարությանը հանձնելու մասին Կոնցեսիոն պայմանագրի իրականացման գործընթացին եւ այլն:



Բացի դրանից կայքում տեղեկություններ են տեղակայված կենտրոնական ապարատի, Ընկերության Տնօրենների խորհրդի եւ կառուցային ենթաբաժանմունքների մասին, ինչպես նաեւ կա լուսանկարչական պատկերասրահ եւ ԶԼՄ համար այլ օժանդակ տեղեկատվություն:



ukzhd.am կորպորատիվ կայքն ազատ մուտք է տրամադրում Կոնցեսիոն պայմանագրին, ՀՀ Երկաթուղային տրանսպորտի մասին օրենքին եւ 2009թ. համար Ընկերության սակագնային քաղաքականությանը:
 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---