Կենսաչափական համակարգը Հայաստանում կներդրվի աշնանը

Կենսաչափական համակարգը Հայաստանում կներդրվի աշնանը

PanARMENIAN.Net - Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հայտարարել է, որ ընթացիկ տարվա աշնանը Հայաստանում կներդրվի կենսաչափական համակարգը։

Նրա խոսքով՝ կենսաչափական անձնագրի և նույնականացման քարտի արժեքը վերջնականացման փուլում է, շուտով գինը կհանրայնացվի, հայտնում է Radar Armenia-ն:

«Այս պահին աշխատում ենք կենսաչափական անձնագրերի դիզայնի վերջնականացման վրա։ Առաջիկայում դրանց նկարագիրը կներկայացվի հանրությանը»,- ասել է նախարարը։

Միաժամանակ նախարարն ընդգծել է, որ հին նմուշի անձնագրերը չեն դադարելու գործել և շարունակելու են վավեր մնալ մինչև գործողության ժամկետի ավարտը, իսկ նոր փաստաթղթերի ստացման հարցում որոշումը թողնվելու է քաղաքացիների կամարտահայտությանը։

Նա նաև նշել է, որ քննարկվել են այնպիսի մեխանիզմների ներդրման տարբերակներ, որոնք քաղաքացիներին կմոտիվացնեն ավելի հաճախ դիմել կենսաչափական անձնագիր ստանալու նպատակով։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---