ՄԱԷ-ն ղարաբաղյան հակամարտության խաղաղ եւ դիվանագիտական կարգավորման կողմնակից է

PanARMENIAN.Net - Միացյալ Արաբական Էմիրությունները (ՄԱԷ) հանդես են գալիս ղարաբաղյան հակամարտության խաղաղ եւ դիվանագիտական կարգավորման օգտին: Այդ մասին հունիսի 21-ին Երեւանում ՀՀ ԱԳՆ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտարարել է ՄԱԷ-ի արտգործնախարար Աբդալլահ բին Զաեդ ալ-Նահայանը: «Բոլոր առկա հակամարտություններն անհրաժեշտ է լուծել խաղաղ եւ դիվանագիտական ճանապարհով: Բանակցությունները պետք է լինեն երկկողմ հարաբերությունների օրակարգում եւ պետք է անկյունաքար հանդիսանան հակամարտության կողմերի միջեւ հարաբերությունների կարգավորման համար»,-ասել է ՄԱԷ ԱԳ նախարարը:



Իր հերթին, Էդվարդ Նալբանդյանը, մեկնաբանելով ադրբեջանական կողմի հայտարարություններն ադրբեջանցի փախստականներին Լեռնային Ղարաբաղ վերադարձնելու հնարավոր նախաձեռնության մասին, հայտարարել է, որ նման հարց բանակցություններում չի քննարկվում: «Նման հարց կարող է քննարկվել միայն ղարաբաղյան հակամարտության ամբողջական կարգավորումից հետո: Բացի այդ, անհրաժեշտ է հաշվի առնել շուրջ 400 հազար հայ փախստականների հարցը»,-հայտարարել է ՀՀ ԱԳՆ ղեկավարը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---