Moddy's-ը հաստատել է «Կոմսթար-ՕՏՍ»-ի վարկային վարկանիշերը

PanARMENIAN.Net - Moddy's միջազգային վարկանիշային գործակալությունը հաստատել է «Կոմսթար-ՕՏՍ» ԲԲԸ-ի եւ նրա դուստր ձեռնարկության` «ՄԳՏՍ» ԲԲԸ-ի կորպորատիվ վարկային վարկանիշերը որպես բավարար եւ կայուն: «Վարկանիշի հաստատումը Moddy's-ի վերլուծաբանների կողմից եւ «կայուն» գնահատականը եւս մեկ անգամ ապացուցում են, որ անկայուն տնտեսական իրավիճակի պայմաններում «Կոմսթար-ՕՏՍ»-ը շուկայում ուժեղ դիրքեր եւ ամուր հիմք ունի բիզնեսի աճի համար: Դա նշանակում է, որ ընկերությունը հետեւում է զարգացման ճիշտ ռազմավարությանը եւ ամուր ֆինանսական դիրք ունի երկրի հեռահաղորդակցական շուկայում»,- ասել է «Կոմսթար-ՕՏՍ» ԲԲԸ-ի նախագահ Սերգեյ Պրիդանցեւը:



«Կոմսթար-ՕՏՍ»-ը Հայաստանում «Կորնետ-AM» ինտերնետ-պրովայդերի երկրորդ բաժնետերն է:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---