Մայր Աթոռը շարունակելու է աջակցությունը հայրենիքի համար պայքարում վիրավորվածներին![]() 25 մարտի 2026 - 18:31 AMT PanARMENIAN.Net - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը շարունակելու է անհրաժեշտ աջակցություն և մշտական հոգածություն ցուցաբերել հանուն հայրենիքի պայքարում իրենց առողջությունը նվիրաբերած հայորդիներին՝ զորակցելով նրանց և նրանց ընտանիքներին։ Այդ մասին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդն ասել է Արցախյան առաջին պատերազմի ընթացքում հաշմանդամություն ձեռք բերած Արտաշես Ամիրյանի հետ հանդիպմանը: Վեհափառի աջակցությամբ Ամիրյանը մեկնել էր Հնդկաստան՝ բուժում և պրոթեզավորում ստանալու նպատակով։ Հանդիպման ընթացքում Ամիրյանը շնորհակալություն է հայտնել ցուցաբերված օգնության համար՝ տեղեկացնելով բուժման ընթացքի և Հնդկաստանում իր խնամքի պայմանների մասին։ Նորին Սրբությունն իր օրհնությունն է բերել Արտաշես Ամիրյանին՝ գոհունակությամբ արձանագրելով, որ բուժական այս խնամքով կբարելավվի վերջինիս կենսագործունեությունը։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |