Բավրայի մոտ երկրաշարժը զգացվել է Շիրակում և Լոռիում![]() 10 ապրիլի 2026 - 10:19 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 9-ին տեղական ժամանակով ժամը 22:44-ին (Գրինվիչի ժամանակով՝ ժամը 18։44-ին), ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը 3.3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցել Հայաստան-Վրաստան սահմանային գոտում, Բավրա գյուղից 17 կմ հյուսիս-արևելք, օջախը գտնվել է 10 կմ խորության վրա: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցումների ուժգնությունը հասել է 4-5 բալի։ Ստորգետնյա ցնցումները զգացվել են Շիրակի մարզի Բավրա, Սարագյուղ, Ղազանչի և Աշոցք գյուղերում, ինչպես նաև Լոռու մարզի Պաղաղբյուր և Նորամուտ բնակավայրերում՝ մոտ 3 բալ ուժգնությամբ։ Ստորգետնյա ցնցումները զգացվել են 41.17⁰ հյուսիսային լայնության և 44․00⁰ արևելյան երկայնության կոորդինատներով: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |