Սևանի մակարդակը կարող է բարձրանալ մինչև 45 սանտիմետրով![]() 10 ապրիլի 2026 - 17:43 AMT PanARMENIAN.Net - Ապրիլից հուլիս ընկած ժամանակահատվածում կանխատեսվում է Սևանա լճի մակարդակի բարձրացում 40-45 սանտիմետրով, ասել է ասուլիսում «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի» տնօրեն Լևոն Ազիզյանը: «2026 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ լճի մակարդակը կանխատեսվում է 1900․30-1900․35 մետրի սահմաններում, որը 2026 թվականի հունվարի 1-ի համեմատությամբ բարձր կլինի 8-13 սմ սահմաններում»,- ասել է նա, հայտնում է 1lurer.am-ը: Նա ներկայացրել է նաև 5 խոշոր ջրամբարների՝ 2026 թվականի առավելագույն ջրալցվածության աստիճանը: Ըստ այդմ՝ Ախուրյանի ջրամբարում կանխատեսվում է100 տոկոս ջրալցվածություն, Արփիի ջրամբարում՝ 80-85 տոկոս, Ապարանի ջրամբարում՝ 82-88 տոկոս, Ազատի և Մամարիկի ջրամբարներում նույնպես կանխատեսվում է 100 տոկոս ջրալցվածություն: Ըստ Ազիզյանի՝ այս կանխատեսման արդարացման դեպքում ջրամբարների լցվածությունը կլինի վերջին 15 տարիների ամենաբարձր ցուցանիշը՝ սկսած 2011 թվականից: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |