Հայաստանը 16 կետով նահանջել է մամուլի ազատության ինդեքում![]() 30 ապրիլի 2026 - 13:00 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը 16 կետով նահանջել է մամուլի ազատության ինդեքում՝ 34-րդ տեղից տեղափոխվելով 50-րդ հորիզոնական։ Այդ են վկայում «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության 2026թ․ զեկույցի տվյալները: Նշվում է, որ թեև երկրում պահպանվել է բազմազան մեդիա դաշտ, այն շարունակել է մնալ բևեռացված։ «Երկիրը բախվում է ապատեղեկատվության և ատելության խոսքի աննախադեպ մակարդակի, ինչը սնուցվում է ներքին քաղաքական լարվածությամբ, սահմանային անվտանգության խնդիրներով և Ռուսաստանի ու Եվրոպական միության միջև Հայաստանի բարդ դիրքով»,- ասվում է զեկույցում, հայտնում է «Ազատությունը: Կազմակերպության դիտարկմամբ՝ լրագրությունը Հայաստանում հաճախ արժեզրկվում է որպես մասնագիտություն և դառնում ատելության խոսքի թիրախ։ Քաղաքական գործիչները լրագրողներին մեղադրում են «կոռուպցիայի» կամ իրենց ընդդիմախոսների շահերը սպասարկելու մեջ։ «Լրագրողները հաճախ ճնշումների, վիրավորանքների և բռնության են ենթարկվում ինչպես իշխանության ներկայացուցիչների, այնպես էլ ընդդիմադիր քաղաքական գործիչների և նրանց աջակիցների կողմից՝ խորհրդարանում, փողոցում և սոցիալական մեդիայում», - ասված է զեկույցում: Իրավապաշտպանները նշել են, որ լրագրողների նկատմամբ բռնության դեպքերը հաճախ մնում են անպատիժ։ Նույն զեկույցում հարևան Վրաստանը ևս վատթարացրել է իր դիրքերը՝ 114-րդ տեղից իջնելով 135-րդը։ Ադրբեջանն ու Ռուսաստանը ընդգրկվել են 180 երկրների վերջին տասնյակում՝ դասվելով բռնապետական ռեժիմների շարքին Հյուսիսային Կորեայի, Թուրքմենստանի և Աֆղանստանի հետ։ Ամենաբարձր դիրքերը զբաղեցրել են Դանիան, Նիդերլանդները և Էստոնիան՝ որպես առավել ազատ մամուլ ունեցող երկրներ։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |