Հայ բռնցքամարտիկ Վանես Մարտիրոսյանը կմրցի ուկրաինացի Անդրեյ Ցուրկանի հետ25 հունիսի 2009 - 19:15 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ դրոշի ներքո հանդես եկող հայ բռնցքամարտիկ, առաջին միջին քաշային Վանես Մարտիրոսյանը հունիսի 27-ին իր հերթական մենամարտը կանցկացնի ուկրաինացի Անդրեյ Ցուրկանի հետ: Տաս ռաունդանոց մենամարտը կկայանա հունիսի 27-ին «Latin Fury» իններորդ առաջնության շրջանակներում Ատլանտիկ-սիտիի Boardwalk Hall արենայում եւ կայանալու է նախքան Խուան Մանուել Լոպեսի եւ Օլիվեր Լոնտչիի մենամարտից առաջ:Վանես Մարտիրոսյանը ծնվել է 1986թ. Հայաստանում` Աբովյան քաղաքում: 4 տարեկանում նրա ընտանիքը տեղափոխվեց եւ մշտական բնակություն հաստատեց ԱՄՆ-ում: 2004-ին 18-ամյա Վանեսն առաջին անգամ ԱՄՆ հավաքականի կազմում մասնակցեց աթենքյան օլիմպիադային: Վերադառնալով Հունաստանից` Վանեսը պայմանագիր կնքեց «Top Rank» պրոմոուտերական ընկերության հետ: Մարտիրոսյանն իր պրոֆեսիոնալ կարիերան սկսեց հայտնի մարզիչ Ֆրեդդի Ռոաչայի ղեկավարությամբ: Հայ բռնցքամարտիկի առաջին ելույթը պրոֆեսիոնալ ռինգում տեղի ունեցավ ամերիկացի Ջեսսի Օրտայի դեմ, որի հանդեպ հաղթանակով նա տվեց իր անպարտելի մենամարտերի շարքի մեկնարկը: Ներկա պահին Վանեսի ակտիվում 25 մենամարտերում տարած 25 հաղթանակ է, որոնցից 15-ը` նոկաուտով: Վերջին մենամարտը Վանեսն անցկացրեց 2009-ի մայիսին Օկլենդում դոմինիկացի Հարրիսոն Կուելլոյի հետ: Ութ ռաունդով հաշվարկված մենամարտն ավարտվեց մենամարտի մեկնարկից երկու րոպե անց: Արդեն առաջին ռաունդում մրցավարը տեխնիկական նոկաուտի շնորհիվ տեխնիկական հաղթանակ հաշվեց Մարտիրոսյանին: Մոտ ապագայում Վանեսը ծրագրում է մրցել իր քաշային կարգում աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Կիրանցում ցուցարարներին միացած զինվորականների նկատմամբ քրվարույթ է նախաձեռնվել 2 զինծառայող տեսաուղերձում ասում է, որ գնացել են Կիրանց պահի ազդեցության տակ և զղջում են կատարվածի համար Թաթոյան․ Հոգևորականները մարդկանց հետ են, քանի որ դա է բխում հոգևորականի էությունից Բագրատ Սրբազանն ասել է, որ սա ստի և ճշմարտության պայքար է, և ճշմարտությունը պետք է հաղթի Փաշինյան․ 2018–ին մենք որոշեցինք լինել տանտեր, առանց մտածելու դրա հետևանքների մասին «Ու մենք բարեհաջող կանցնենք այդ ճանապարհը»,–ասել է նա ՆԳՆ հերքել է Կիրանցում լուսաձայնային նռնակ կիրառելու լուրը. Տուժածներ կան Վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 5 քաղաքացի և 2 ոստիկան, վնասվածքները թեթև են |