Օսիպյանը հրաժարվել է ՄԻՊ ներկայացուցիչների հետ առանձնազրույցից![]() 19 մայիսի 2026 - 16:53 AMT PanARMENIAN.Net - ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են ՀՀ ՆԳՆ ձերբակալվածներին պահելու վայր՝ Արցախի հեղափոխական կուսակցության նախագահ Արթուր Օսիպյանին տեսակցելու և նրա իրավունքների ապահովման վիճակին տեղում ծանոթանալու նպատակով: Օսիպյանը հրաժարվել է առանձնազրույցից, հայտնում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։ Օսիպյանը մայիսի 18-ին ձերբակալվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ վիճաբանությունից հետո։ ՄԻՊ ներկայացուցիչներն ուսումնասիրել են հարցին առնչվող հրապարակային տեղեկությունները, Օսիպյանի վերաբերյալ կազմված փաստաթղթերը և ազատությունից զրկման վայրում նրա իրավունքների ապահովման վիճակը։ Քրեական վարույթ նախաձեռնելու և վերջինիս ազատությունից զրկելու հիմքերի վերաբերյալ անհրաժեշտ պարզաբանումներ կպահանջվեն նաև իրավասու պետական մարմիններից: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը ընդգծել է, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում իրավապահ մարմիններն իրենց գործունեությունն ու հանրային հաղորդակցությունը պետք է իրականացնեն առավել զգայուն եղանակով` նպատակ ունենալով բացառել որևէ հանրային ընկալում, որ իրավական գործիքները կարող են կիրառվել այս կամ այն քաղաքական ուժի կամ դերակատարի դեմ/օգտին կամ որ այդ գործիքները նախընտրական գործընթացներում կարող են կիրառվել որպես տարբեր դերակատարների ճնշման միջոց։ «Նկատի ունենալով այն, որ խոսքը անձին ազատությունից զրկելու և քրեական պատասխանատվության գործիքների կիրառման մասին է նախընտրական քարոզարշավի ընթացքում ՄԻՊ–ը իրավապահ մարմիններից պահանջում է անձին ազատությունից զրկելու իրավական և փաստական հիմքերի առկայության առնչությամբ պատշաճ հանրային հաղորդակցություն վերը նշված չափանիշների պահպանմամբ: Ավելին` ցանկացած պարագայում, երբ այդ հիմքերն առկա չեն կամ վերացել են, անձը պետք է անհապաղ ազատ արձակվի»,– նշել է պաշտպանը։ Ըստ ՆԳՆ-ի, Արթուր Օսիպյանը ձերբակալվել է խուլիգանության կասկածանքով։ «Անկախ դիտորդ – Independent Observer» դաշինքը հայտարարություն է տարածել՝ պնդելով, որ արցախցի ակտիվիստ Արթուր Օսիպյանի գործողություններում խուլիգանության կամ այլ հանցակազմ չկա, իսկ նրա նկատմամբ կիրառված ազատությունից զրկման միջոցը կարող է պայմանավորված լինել վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված քաղաքական քննադատությամբ։ Դաշինքը պահանջել է անհապաղ վերացնել Օսիպյանի ազատության սահմանափակումը և հրապարակային պարզաբանում ներկայացնել իրավապահների գործողությունների վերաբերյալ։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |