Մերձավոր Արևելքից վերադարձած քաղաքացիները տոմսերի փոխհատուցման մոտ 500 հայտ են ներկայացրել![]() 27 մայիսի 2026 - 18:02 AMT PanARMENIAN.Net - Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի հետևանքով Մերձավոր Արևելքից և Հնդկաստանից վերադարձած ՀՀ քաղաքացիները վերադարձի տոմսերի փոխհատուցման մոտ 500 հայտ են ներկայացրել ԱԳՆ։ Այս մասին ասվում է է ՀՀ արտաքին գործերի նախարարության ներկայացրած նախագծում, որը հաստատվել է ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։ Ստացվել են ինչպես անհատական, այնպես էլ ընտանեկան հայտեր։ Նախնական հաշվարկով՝ փոխհատուցման համար կարող է պահանջվել մոտ 450 մլն դրամ, հայտնում է Sputnik Արմենիան: ԱԳՆ-ից նշել են, որ դիմումների մի մասն արդեն հաստատվել է, և քաղաքացիները սպասում են վճարումներին, իսկ մյուս մասը դեռ քննարկման փուլում է։ Ավելի վաղ նշվել էր, որ մինչև 250 հազար դրամ փոխհատուցում է վճարվելու այն քաղաքացիներին, որոնք հակամարտության պատճառով ստիպված են եղել վերադարձի տոմսերը ձեռք բերել բարձր գնով։ Վճարումը կատարվելու է միայն այն դեպքում, եթե ուղևորը ավիաընկերությունից փոխհատուցում չի ստացել։ Տոմսերի փոխհատուցումը նախատեսվում է նաև ԱՄԷ-ում, Կատարում, Քուվեյթում և Իսրայելում ուսում ստացող ուսանողների համար։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |