Հայաստանի հավաքականի դարպասապահի ավագ եղբայրն ընտրվել է Հեծանվասպորտի ֆեդերացիայի նախագահ

PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկու ավագ եղբայր Ալեքսանդր Բերեզովսկին ընտրվել է Հայաստանի Հեծանվասպորտի ֆեդերացիայի նախագահ: Ինչպես հայտնել է PanARMENIAN.Net ի թղթակցին Հայաստանի Հեծանվասպորտի ֆեդերացիայի նորանշանակ նախագահը, նրա հետ բանակցություններ են վարել շուրջ մեկ ամիս, եւ վերջապես, նա պաշտոնապես ընտրվել է Հայաստանի հեծանվասպորտի հանձնաժղովի նիստի ժամանակ հունիսի 25-ին:



«Տվյալ պահին ես միայն ծանոթանում եմ Հայաստանի հեծանվասպորտի իրավիճակի հետ, որից հետո մշակվելու է այդ սպորտաձեւի մակարդակը բարձրացնելու ծրագիր: Այսօր հիմնական նպպատակը լավ մարզիկներ բացահայտելն է, եւ միջազգային մրցաշարարերին մասնակցելու համար վարկանիշ հավաքելը: Միայն այդ դեպքում մենք կարող ենք զարգացնել հեծանվասպորտը Հայաստանում»,- ասել է Բերեզովսկին:



Նշենք, որ Հայաստանի Հեծանվասպորտի ֆեդերացիայի նախագահն անվանի գործարար Լեւոն Աբրահամյանն էր: Բայց մշտական գործուղումների եւ ժամանակի սղության պատճառով նա հրաժարվեց իր պաշտոնից:



Բերեզովսկին Խորհրդային Հայաստանի հավաքականի կազմում եղել է առաջատար հեծանվորդներից մեկը եւ մասնակցել բազմաթիվ միջազգային մրցաշարերի: 1976-ին նա արժանացել է ԽՍՀՄ սպորտի վարպետի կոչմանը: Բերեզովսկին նաեւ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի 4-րդ բաժնի ղեկավարի տեղակալն է:
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---