2․1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Իջևանից հյուսիս-արևմուտք

2․1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Իջևանից հյուսիս-արևմուտք

PanARMENIAN.Net - Հունիսի 22-ին՝ տեղական ժամանակով ժամը 09:03-ին (Գրինվիչի ժամանակով՝ ժամը 05:03-ին), ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը գրանցել է 2․1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: Էպիկենտրոնը գտնվել է Իջևան քաղաքից 20 կմ հյուսիս-արևմուտք, 10 կմ օջախի խորությամբ։

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցումների ուժգնությունը կազմել է 2-3 բալ։

Երկրաշարժը զգացվել է Տավուշի մարզի Իջևան և Նոյեմբերյան քաղաքներում, ինչպես նաև Կողբ, Աչաջուր և Ոսկեպար գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։

Ստորգետնյ ցնցումները գրանցվել են հյուսիսային լայնության 40.98⁰ և արևելյան երկայնության 44․96⁰ աշխարհագրական կոորդինատներով։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---