ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» ցուցահանդեսին

ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» ցուցահանդեսին

PanARMENIAN.Net - ՀՀ ՆԳ նախարարության պատվիրակությունը մասնակցել է Փարիզում անցկացված «Eurosatory 2026» միջազգային ցուցահանդեսին, որտեղ տարբեր երկրների և առաջատար ընկերությունների ներկայացուցիչները ներկայացրել են պաշտպանության և անվտանգության ոլորտի ժամանակակից սարքավորումներն ու նորարարական տեխնոլոգիաները, հայտնում է ՆԳՆ-ն։

Եվրոպոլում ՀՀ կապի սպա Արա Ֆիդանյանը և ՆԳ նախարարի մամուլի քարտուղար, ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչության պետ Նարեկ Սարգսյանը երկկողմ հանդիպումներ են անցկացրել ինչպես գործընկեր երկրների, այնպես էլ մասնագիտացված ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են Ոստիկանության և Փրկարար ծառայության աշխատանքում կիրառելի տեխնիկական միջոցների և սարքավորումների ձեռքբերման, փորձի փոխանակման, ինչպես նաև հետագա համագործակցության հեռանկարները։

ՆԳՆ պատվիրակությունն այցելել է նաև Հայաստանի տաղավար, ինչպես նաև հետևել է ցուցահանդեսի շրջանակում կազմակերպված ոստիկանական ցուցադրական ուսումնավարժություններին։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---