Ծառուկյանին պատկանող «Շանգրի Լա» խաղատան լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել![]() 22 հունիսի 2026 - 17:39 AMT PanARMENIAN.Net - ԲՀԿ ղեկավար, հայտնի գործարար Գագիկ Ծառուկյանի «Մուլտի Գրուպ» կոնցեռնին պատկանող «Օնիրա Քլաբ» ՍՊԸ-ի լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը: Նա հրապարակել է իր ստորագրած հրամանի պատճենը։ «Օնիրա Քլաբ» ՍՊԸ-ն շահագործել է Երևան–Աբովյան մայրուղու 10-րդ կմ հատվածում գտնվող «Շանգրի Լա» խաղատունը և լիցենզիա ստացել է 2014 թվականին, գրում է Sputnik Արմենիան: «Ընկերության կողմից 2026 թվականի մարտ ամսվա համար վերահսկող մարմին ներկայացված ֆինանսական հոսքերի մասին հաշվետվության մեջ ներառված տվյալների և ստուգման շրջանակում ձեռք բերված խաղային ապարատների հաշվիչների ցուցմունքների (մասնավորապես` Bet (խաղադրույք), Win (շահում), In (գումարի մուտք), Out (գումարի ելք)) միջև առկա անհամապատասխանությունները որակվել են որպես խեղաթյուրված և կեղծ տվյալներ»,– ասված է հրամանի հիմնավորման մեջ։ Հրամանը, որը ուժի մեջ է մտնելու հունիսի 23-ից, կարող է երկու ամսվա ընթացքում բողոքարկվել ՀՀ վարչական դատարանում։ Փաստաթղթում նաև նշվում է, որ հանրային շահերի, մասնավորապես՝ սպառողների շահերի պաշտպանության նկատառումներից ելնելով, տվյալ վարչական ակտը ենթակա է անհապաղ կատարման։ «Օնիրա Քլաբ» ՍՊԸ-ն լիցենզիայից զրկվել էր նաև 2020 թվականի հուլիսի 8-ին՝ երրորդ եռամսյակի համար սահմանված պետական տուրքը չվճարելու պատճառով։ Հունիսի 7-ի լույս 8-ի գիշերը, երբ Ազգային ժողովի ընտրությունների նախնական արդյունքները դեռ հայտնի չէին, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը նախ հայտարարել էր իր քաղաքական ուժի հաղթանակի մասին, ապա ասել էր, որ Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանը և Սամվել Կարապետյանը պետք է ենթարկվեն պատասխանատվության։ ՔՊ առաջնորդը նաև հայտարարել էր, որ նրանց ղեկավարած քաղաքական ուժերը ընտրակաշառք են տվել և իրավապահ մարմիններին հանձնարարել էր բացահայտել բոլոր նման դեպքերը։ Հունիսի 9-ին Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով՝ առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելու համար։ Ավելի ուշ տեղեկություններ էին հրապարակվել, որ սկսվել է Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտ» գործարանի պետականացման գործընթացը, իսկ Երևանի քաղաքապետարանը գործարարին պատկանող «Մուլտի Ուելնես» ընկերությանը ծանուցում է ուղարկել կառուցապատման իրավունքի պայմանագրից հրաժարվելու վերաբերյալ։ Ընկերությունը նախազգուշացվել էր, որ մեկ ամսվա ընթացքում պետք է հողամասը և շինությունը վերադարձնի Երևան համայնքին։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |