Fitefox 3.5 բրաուզերի վերջնական տարբերակը լույս կտեսնի հունիսի 30-ին

PanARMENIAN.Net - Mozlla Foundation հիմնադրամը թողարկելու է Fitefox 3.5 բրաուզերի վերջնական տարբերակը հունիսի 30-ին: Այդ բրաուզերի փորձնական տարբերակը լույս է տեսել անցյալ շաբաթ: Այդ մասին հաղորդում է Webmonkey բլոգը` վկայակոչելով Mozilla-ի ներկայացուցիչների հայտարարությունը:



Fitefox 3.5-ը պաշտպանում է անանուն վեբ-սերֆինգի ռեժիմը եւ TraceMonkey տեխնոլոգիան: Բրաուզերը հասանելի է լինելու 70 լեզուներում: Ծրագրի հայկական տարբերակն արտադրողների կողմից չի նախատեսվում:



Ներկա դրությամբ Mozlla Fitefox-ն աշխարհում երկրորդ հայտնի բրաուզերն է, այն օգտագործում են 20-25 տոկոս ինտերնետ-օգտագործողներ: Այն զիջում է միայն Microsoft Internet Explorer բրաուզերին, որի հետ աշխատում է օգտագործողների 65-70 տոկոսը:
 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---