ՀԱՕԿ-ը լիակատար աջակցություն է հայտնել Ծառուկյանին և նրա ընտանիքին

ՀԱՕԿ-ը լիակատար աջակցություն է հայտնել Ծառուկյանին և նրա ընտանիքին

PanARMENIAN.Net - Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն լիակատար աջակցություն է հայտնել կազմակերպության նախագահ Գագիկ Ծառուկյանին։ Այդ մասին ասվում է ՀԱՕԿ-ի տարածած հայտարարության մեջ:

«Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի ամբողջ աշխատակազմը խոր մտահոգությամբ և լիակատար աջակցությամբ իր զորակցությունն է հայտնում Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ պարոն Գագիկ Ծառուկյանին և նրա ընտանիքին։

Այս դժվարին օրերին մաղթում ենք պարոն Գագիկ Ծառուկյանին շուտափույթ ազատություն, իսկ նրա ընտանիքի անդամներին՝ ուժ, տոկունություն, համբերություն և հավատ՝ հաղթահարելու այս փորձությունը։»,– ասված է հայտարարության մեջ:

Նշվում է, որ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի ամբողջ աշխատակազմը մշտապես կանգնած է իր նախագահի և նրա ընտանիքի կողքին։

Հայաստանի բռնցքամարտի և բազկամարտի ֆեդերացիաները նույնպես իրենց զորակցությունն են հայտնել Գագիկ Ծառուկյանին։

Հուլիսի 6-ի վաղ առավոտից ԱԱԾ, ՊԵԿ, ՆԳՆ ոստիկանության աշխատակիցները 70-ից ավելի հասցեներում՝ Ծառուկյանի առանձնատանը և նրան պատկանող ընկերություններում, իրականացվել են միաժամանակյա խուզարկություններ: Ծառուկյանը ձերբակալվել է: Հուլիսի 7-ի վաղ առավոտից Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ընթացել է Ծառուկյանի խափանման միջոցի քննությունը: Օրվա ավարտին հայտնի է դարձել, որ նա 2 ամսով կալանավորվել է:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---