Կաթողիկոսը ամերիկահայ ուխտավորների հետ հանդիպմանը կարևորել է սփյուռքի աջակցությունը![]() 10 հուլիսի 2026 - 18:30 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 10-ին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի Մասաչուսեթս նահանգի Ուստրի Սուրբ Փրկիչ եկեղեցու համայնքի ուխտավորներին՝ հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ. Թադեոս քահանա Բարսեղյանի առաջնորդությամբ։ Հայոց Հովվապետը կարևորել է սփյուռքի հայության աջակցությունն իրենց հայրենիքում բնակվող քույրերին ու եղբայրներին՝ Հայաստանի համար այս դժվարին ժամանակաշրջանում։ Իր խոսքում Վեհափառն ընդգծել է, որ թեև սփյուռքում ապրող հայորդիներն իրենց սրտերում մշտապես կրում են հայրենիքի հանդեպ սերը և հետևում Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին, նման այցերը բացառիկ հնարավորություն են տալիս անմիջականորեն հաղորդակից դառնալու հոգևոր և ազգային ժառանգությանը, այցելելու հայրենի սրբավայրեր, ինչպես նաև սեփական աչքերով տեսնելու առկա իրողություններն ու ամբողջական պատկերացում կազմելու երկրի առջև ծառացած մարտահրավերների մասին։ Կաթողիկոսը վստահություն է հայտնել, որ հայրենիքից ստացած տպավորություններն ու հոգևոր ապրումները նոր ոգեշնչում կհաղորդեն ուխտավորներին, որպեսզի իրենց համայնքներ վերադառնալուց հետո առավել նվիրումով ծառայեն Հայոց Եկեղեցուն և հայրենիքին, ակտիվորեն մասնակցեն ազգային-եկեղեցական կյանքին և շարունակեն ամուր պահել կապը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հետ։ Հանդիպման ավարտին Նորին Սրբությունը պատասխանել է նաև ներկաների հարցերին, որոնք վերաբերել են Եկեղեցի-իշխանություն հարաբերություններին և ժամանակակից պայմաններում Եկեղեցու առաքելության առավել արդյունավետ իրականացմանը։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |